«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ»․ Մակրոն
![]() «Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն ցուցաբերի և չձեռնարկի գործողություններ, որոնք խոչընդոտում են հակամարտության կողմերի միջև երկարաժամկետ համաձայնագրի բանակցություններին», - ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները: Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում և կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։ Նշվում է, որ Մակրոնն արդեն քննարկել է իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջիկայում մտադիր է զրուցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, հաղորդում է EFE- ն: Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին այս դժվարին պահին»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
