Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

986
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 12:55
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրին:

«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- ասել է գործակալության զրուցակիցը։