Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը. #РИА Новости

984
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 21:55
Ադրբեջանը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը. #РИА Новости

Ադրբեջանը խոստովանել է, որ պատահաբար խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղղաթիռը թռել է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները: Ադրբեջանի ԱԳՆ-ում պնդում են, որ թռիչքն իրականացվել է մութ ժամերին, ցածր բարձրության վրա և հակաօդային պաշտպանության միջոցների ռադիացիոն հայտնաբերման գոտուց դուրս: Բացի այդ, ռուսական ուղղաթիռները նախկինում չեն նկատվել այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահականության բնույթ է կրում և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բաքուն պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել կատարվածի համար։
Ադրբեջանական կողմը նաև ցավակցություն է հայտնել անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին: