Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյան

1336
Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 22:30
«Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյան

Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ: Անդրադառնալով հարցին՝ ճիշտ է ադրբեջանական քարոզչամեքենայի այն լուրը, որ Սեյրան Օհանյանը վիրավորված է, ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նրա հրմանատարությամբ, նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք: Կեղծ է լուրը, թե նա վիրավորված է: Նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: