Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

1219
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 16:00
Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով․ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Թելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։
Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։

Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով
Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով