«Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»․ Արտակ Բեգլարյան
![]() Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան այսօրվա ճեպազրույցում հայտարարեց, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և քաղաքացիական օբյեկտների բավականին մեծ ծավալի ավերածություններ։ «Երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Մեկը՝ ծննդատան, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքներում»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այս հարձակումների մի մասը արձանագրվել է կասետային զինատեսակներով։ «Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
