Թուրքական Airbus A400M բեռնատար ինքնաթիռը չվերթ է կատարել Գազիանթեփից. #Infoteka24
![]() Fligtradar24 համակարգի միջոցով հայտնի է դարձել, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, լիբիական Wings Airlines ավիաընկերության Airbus A320-214 ուղևորատար ինքնաթիռը Տրիպոլիից մեկնել է Ստամբուլ: Հաղորդում է infoteka24-ը։ Այս չվերթից մոտ կես ժամ առաջ, Երևանի ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, տվյալ օդանավակայան է ժամանել աֆղանական Kam Air YA-KMN ընկերության Boeing 737-524 ուղևորատար ինքնաթիռը: Որոշ ժամանակ անց՝ Երևանի ժամանակով 02:40-ի սահմաններում, օդանավակայանում նկատվել է թուրքական Airbus A400M բեռնատար ինքնաթիռը, որը չվերթ է կատարել Գազիանթեփից: Flightradar24 համակարգի միջոցով պարզ է դարձել, որ նույն թուրքական բեռնատար ինքնաթիռը (չգրանցված) սկսել է թռիչքը Երևանի ժամանակով 03:30-ին և Գազիանթեփ է վերադարձել ժամը 05:00-ին: Հարկ է նշել, որ Գազիանթեփը սահմանակից է Թուրքիայի Քիլիս նահանգին, որը սահմանակից է Սիրիային, իսկ Գազիանթեփ քաղաքը գտնվում է թուրք-սիրիական սահմանից մոտ 40 կմ հեռավորության վրա։
![]() |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43

