«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է»․ Մերկել
919
Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 13:30
![]() Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունը համարում է ընդհանուր թշնամի բոլորի համար։ Վիեննայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ Twitter-ում նման հայտարարություն է հրապարակել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է։ Այդ մարդասպանների և նրանց հրահրողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է»,- ասված է հայտարարության մեջ։ Կանցլերը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Մենք չենք կարող տրվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության պառակտմանը»,- Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
