«Շուշիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են». Սուրեն Սարումյան
![]() Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը. «Երեկ՝ օրվա ընթացքում և գիշերը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում: Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կիրառել է իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը՝ գրոհներ ձեռնարկելով Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են, որովհետև հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյուները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Բացի այդ, հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել Ստեփանակերտի մերձակայքում: Դրանք ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,- ասել է Սուրեն Սարումյանը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
