«Արգելել էի ռիսկի դիմել. առավոտյան զանգեցին, ասացին, որ ահաբեկիչ են գերի վերցրել». ԱՀ նախագահ
![]() ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: «Այսօր Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի զորամիավորման 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցն ունենալ և աշխարհին ցույց տալ, որ մենք կռվում ենք վարձկանների դեմ: Իսկ Մեղրյանի անվան խումբը մի քանի օր անընդհատ պայքարում էր ադրբեջանական, թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ Սղնախ-Ավետարանոց հատվածում՝ մեծ վնաս հասցնելով նրանց»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Արցախի նախագահը պետական բարձր մրցանակներ է շնորհել հայրենիքը պաշտպանող կամավորականներին: «Երբ Ալեքսեյ Բալայանն ինձ իրիկունը զանգել էր, ասաց, որ ուզում են գնալ վարձկան-ահաբեկիչներ բերեն՝ որպես ապացույց ողջ աշխարհին, ես կատեգորիկ արգելել եմ՝ ասելով ռիսկի չդիմեք, իսկ առավոտյան արդեն ժամը 7-ի կողմերը կապ են հաստատում և ասում՝ մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս գերելու, ասացի՝ էլ այդ հնարավորությունը չօգտագործեք, որովհետև ձեր ամեն մի կյանքը շատ ավելին է, քան՝ վարձկան գերի վերցնելը, կամ տասնապատիկ վնաս հասցնելը հակառակորդին»,- ասել է նախագահը՝ նրանց պարգևատրելով պետական բարձր մրցանակներով: Մանրամասները՝ տեսանյութում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
