Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել
![]() Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել ժամանակակից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին նոյեմբերի 2-ին հաղորդել Է Tehran Times-ը: Զորավարժություններն սկսվել են նոյեմբերի 1-ին և անցկացվելու են Սպահան նահանգում: Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ զորավարժությունների հիմնական փուլը կսկսվի նոյեմբերի 2-ին: Նա նաև նշել է, որ զորավարժություններին կօգտագործվեն F-4, F-5, F-7, F-14, МиГ-29 և Сухой-24 օդանավերը, ինչպես նաև իրանական սեփական արտադրության Saeqeh թռչող սարքերը: Վարժանքների ընթացքում հարվածային ավիացիային կաջակցեն Boeing-707, Boeing-747 ինքնաթիռները, ինչպես նաև տրանսպորտային C-130-ը և այլ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անմիջապես Իսլամական Հանրապետությունում մշակված: Նասիրզադեն ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված են «գործողության պլանների կատարման մշակմանը և ճիշտ մոդելի ստեղծմանը, որը հարմար կլինի իրական մարտական գործողությունների համար»: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
