Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի

1541
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 09:30
Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորների թիվը՝ 804-ի, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 մահվան և 786 վիրավորի մասին:

Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։