Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բաքուն և Երևանը պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին

1269
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 01:30
Բաքուն և Երևանը պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին

Ժնևում Բաքվի և Երևանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը.
Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը, կողմերը պայմանավորվեցին անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.
*Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի.
*Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատի աճյունների վերադարձման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով դյուրացման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները.
*Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO-ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը՝ մուտքի ապահովման և, ի վերջո, փոխանակման նպատակով:
Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր՝ կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
Կողմերը ձեռնամուխ եղան կարծիքների բաց և առարկայական փոխանակմանը, որի նպատակն էր հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն: