Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը վարակված է կորոնավիրուսով. նա Մոսկվա չի մեկնի

1066
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 20:00
Ռոբերտ Քոչարյանը վարակված է կորոնավիրուսով. նա Մոսկվա չի մեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրել էր Ռոբերտ Քոչարյանին մեկնել Մոսկվա /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/, ինչի համար նրան է վերադարձվել անձնագիրը։
Սակայն արտերկիր մեկնելուց առաջ անցնելով պարտադիր թեստավորում, պարզվել է, որ նա COVID-19-ի վարակակիր է:
Ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։
Այժմ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, հայտնում է նրա տեղեկատվական շտաբը: