Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

1164
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 16:15
Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև այլ հարցեր: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Քննարկվել Է Անդրկովկասում տիրող իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը:
«Մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը: «Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծել է Պեսկովը: