«Առաջին գրոհը Շուշիի վրա մեր ՊԲ-ն արդյունավետ կասեցրել է. հակառակորդն ունի մի քանի հարյուր դիակ». Դավիթ Բաբայան
![]() «Հակառակորդը սահմանագծի գրեթե ողջ երկայնքով փորձում է ճեղքել մեր պաշտպանական դիրքերը։ Հատկապես ծանր մարտեր են տեղի ունեցել հյուսիսում, հյուսիս-արևելյան շրջաններում և հարավում։ Պաշտպանության բանակն այս գիշեր շատ արդյունավետ է գործել, և բոլոր ոտնձգությունները կասեցվել են։ Ավելին, հակառակորդի բավականին մի մեծ խումբ՝ զինված ամենաժամանակակից ռազմատեխնիկայով, այդ թվում հրթիռներով և համակարգով, փորձել է իր համար նպաստավոր դիրքեր գրավել, որպեսզի հատագայում սկսի հարձակումը Շուշիի ուղղությամբ․ և երեկ այդ ողջ խմբավորումը ոչնչացվել է»,- տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդին պատճառվել է հսկայական կորուստներ։ «Ամբողջ Ստեփանակերտն է տեսել, թե ինչպես է գործում մեր հրետանին, մեր պատերազմի աստվածը։ Մի քանի հարյուր դիակներ ունեն 100 տոկոս։ Ոչնչացվել է հակառակորդի արդիական տեխնիկան՝ շատ թանկարժեք և շատ հզոր։ Հետևաբար կարելի է ասել՝ առաջին գրոհը Շուշիի վրա, մեր ՊԲ-ն շատ էֆեկտիվ կասեցրել է»,- ընդգծել է Բաբայանը։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
