Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արաղչին բանակցել է իր ռուս գործընկերոջ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով

1053
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 21:50
Արաղչին բանակցել է իր ռուս գործընկերոջ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով

Իրանի փոխարտգործնախարար և Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ դեսպանորդ Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի հետ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ 3 ժամ տևած բանակցություններից հետո:
Բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում՝ առանց լրագրողների ներկայության։
Աբբաս Արաղչին, ով հինգշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը առաջ քաշելու և ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցելու համար, հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների և պահանջների վրա: