Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ
1073
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 23:10
![]() Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: «Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում: Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Դյուժարիկը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
