Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ

761
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 10:55
Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է՝ առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: