Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. ԱՀ ՊԲ

723
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 09:45
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»: