Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության լուծման գործում». Քազեմ Ջալալ

978
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 01:50
«Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության լուծման գործում». Քազեմ Ջալալ

Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մեր նախագահը, մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ, և հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության լուծման գործում»- ասել է նա «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար: