Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 գրոհային, որոնք աջակցում էին Թուրքիային

1007
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 01:40
Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 գրոհային, որոնք աջակցում էին Թուրքիային

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որը տեղակայված է Լոնդոնում, հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է իսլամիստական խմբավորումների առնվազն 78 գրոհային։ ՌԴ ՊՆ-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել։ Իրավապաշտպանների տվյալներով՝ հարվածը հասցվել է թուրքական սահմանի մոտ գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման զինյալների ճամբարին:
BBC-ն նշում է, որ զոհվածները եղել են Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներից։

Վերլուծաբանների խոսքով՝ ավիահարվածը կարելի է համարել Մոսկվայի նախազգուշացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ԼՂ հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին: Syrian Observatory for Human Rights-ը հայտնել է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ի որոշ գրոհայիններ ԼՂ հակամարտության գոտի էին ուղարկվել: