«Հակառակորդի կողմից բնակիչների սպանության այլ դեպքեր էլ կարող են լինել. ունենք անհայտ կորածներ». ԱՀ ՄԻՊ
![]() «Մեր նախնական վերլուծությամբ՝ մոտ 10․500 մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է»,- այսօր՝ ժեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա նշեց, որ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր, հանրային ու արտադրական օբյեկտներ են վնասվել կամ ոչնչացվել: Բեգլարյանի խոսքով՝ 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ մեքենա։ «Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
