Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Փոմփեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ վարել

1324
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 22:10
Փոմփեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին էական բանակցություններ վարել, հայտնել Է Պետդեպարտամենտը՝ Վաշինգթոնում երկու երկրների արտգործնախարարների հետ Փոմփեոյի առանձին հանդիպումների արդյունքում։
«Պետքարտուղար Փոմփեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Նա նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնվելով»,-հայտարարության մեջ ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: