Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

827
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 12:00
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: