Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գեր­շա­հույթ` պա­տե­րազ­մի հաշ­վին. «Իրատես»

593
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 08:35
Գեր­շա­հույթ` պա­տե­րազ­մի հաշ­վին. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ար­դեն 10 օր է՝ խա­նութ­նե­րում կտ­րուկ բարձ­րա­ցել են ձե­թի և շա­քա­րա­վա­զի գնե­րը։ Ե­թե 10 օր ա­ռաջ 1 լ ձե­թը 600 դրամ էր, այ­սօր այն վա­ճառ­վում է 750-800 դրա­մով։ Շա­քա­րա­վա­զի 1 կգ-ը մեկ շա­բաթ ա­ռաջ 250-280 դրամ էր, այ­սօր՝ 410 դրամ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված գնե­րի այս կտ­րուկ բարձ­րա­ցու­մը։ Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում ձե­թի գի­նը սեպ­տեմ­բե­րի հա­մե­մատ ա­ճել է 6 %-ով, տրա­մա­բա­նա­կան է, որ Հա­յաս­տա­նում էլ պի­տի բարձ­րա­նար, սա­կայն նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում շա­քա­րա­վա­զի գի­նը կր­ճատ­վել է 0,9 %-ով։

Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չո՞ւ է շա­քա­րա­վա­զի գի­նը Հա­յաս­տա­նում մեկ շա­բա­թում կտ­րուկ բարձ­րա­ցել։ Ար­դյո՞ք այս­տեղ մենք գործ չու­նենք ներկ­րող­նե­րի «հա­մա­ձայ­նեց­ված» գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ։ Ին­չո՞ւ ենք ա­սում հա­մա­ձայ­նեց­ված, ո­րով­հետև մեկ տա­րուց ա­վե­լի է, ինչ պե­տա­կան պատ­կան կա­ռույց­նե­րը հա­վաս­տիաց­նում են, որ շա­քա­րա­վա­զի ներ­կր­ման շու­կան Հա­յաս­տա­նում այլևս մե­նաշ­նոր­հա­յին չէ, և ցան­կա­ցած ոք կա­րող է զբաղ­վել շա­քա­րա­վա­զի ներ­կր­մամբ»։

Մանրամասները՝ թերթի համարում: