Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բերնարդինին բացատրել է, թե ինչու է Միլանը Իտալիային կոչ արել ճանաչել Արցախի անկախությունը

1151
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 22:55
Բերնարդինին բացատրել է, թե ինչու է Միլանը Իտալիային կոչ արել ճանաչել Արցախի անկախությունը

Միլանում միաձայն որոշել են, որ նպատակահարմար է և արդարացի ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես առանձին պետություն։ Այդ մասին ИА Реалист-ի հետ զրույցում հայտարարել է իտալացի քաղաքագետ և լեզվաբան Մարկ Բերնարդինին։
«Խոսքը վերաբերում է ազգային իշխանություններին ուղղված Միլանի կոչին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի անկախությունը։ Հասկանալի է, որ ոչ մի քաղաքային խորհուրդ, նույնիսկ Միլանի քաղաքային խորհուրդը, որը Իտալիայում կարևորությամբ երկրորդ քաղաքն է, իրավասու չէ ճանաչել կամ չճանաչել օտարերկրյա պետությունները: Այնուամենայնիվ, Միլանի իշխանությունների որոշումը գովելի է։
Ընդ որում, քվեարկել են միաձայն։ Ներկա են եղել քաղխորհրդի 29 անդամները։ 1-ը ձեռնպահ է մնացել, իսկ մյուս 28-ը կողմ է քվեարկել։ Քվեարկել են ևʹ մեծամասնությունը, ևʹ ընդդիմությունը՝ ձախերը, աջերը, կենտրոնականները․.. Այս հարցում նրանք միաձայն որոշել են, որ նպատակահարմար է և արդարացի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պետություն՝ ոչ որպես Հայաստանի մաս։ Այնպես որ, սա նախադեպ է, որը Իտալիայի այլ շրջաններում քննարկման հիմք է։ Գուցե դա ինչ-որ բանի հանգեցնի։
Չնայած ակնհայտ է, որ այս պահին Իտալիայում այլ խնդիրներ կան՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Կապրենք, կտեսնենք։ Առայժմ դա լավատեսական նոտա է տալիս»,-պարզաբանել Է Բերնարդինին։