«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին նա հայտարարել է ռուսական ТАСС-ին տված հարցազրուցում: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված: -Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, գոնե ընդհանուր բնորոշմամբ ի՞նչ տեսք պետք է ունենա Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում: Ինչպե՞ս եք դուք տեսնում այդ ապագան: Դուք պատրա՞ստ եք գնալ զիջումների հանուն խաղաղության: -Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք դա միշտ ասել ենք: Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ կան փոխզիջման նախադրյալներ: -Պատրա՞ստ եք անձամբ մեկնել Մոսկվա ու ՌԴ միջնորդությամբ հանդիպել Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ: -Ես արդեն ասել եմ, որ մենք միշտ հակված ենք եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետին: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել, որ հասնենք խաղաղ կարգավորման: Այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ վերջնական որոշումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա, այլ ոչ թե մեկ կամ մյուս կողմի կապիտուլյացիայի: Եվ, իմիջիայլոց, եթե մյուս կողմը պատրաստակամություն չի հայտնում, մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար: Կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, Հայաստանի ժողովրդի ու հայոց սփյուռքի դիրքորոշումն է: Կարծում եմ, որ սա ազնիվ ու կառուցողական դիրքորոշում է: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00