«ՌԴ ԱԳՆ-ը Թուրքիայի հետ շփումների ժամանակ բարձրացնում է վարձկանների հարցը». Միխայիլ Բոգդանով
![]() Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումների ժամանակ բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ «Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա: Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք շփումների ընթացքում ռուսական կողմը նշո՞ւմ է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում խորը մտահոգություն էին հայտնել հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես, Սիրիայից և Լիբիայից գրոհայինների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ: Մոսկվայում վստահություն են հայտնել, որ նման գործընթացները հանգեցնում են ոչ միայն լարվածության մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
