Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում

938
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 08:35
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում

Պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»: