Զելենսկին վաղը կմեկնի Թուրքիա
948
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 20:05
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ հոկտեմբերի 16-ին, աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հայտնում է Զելենսկու մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսվում է Զելենսկի-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմական շրջանակային համաձայնագիր: Այն հիմք կստեղծի պաշտպանական ոլորտում առկա ուկրաինա-թուրքական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ու ավելի քան 20 նոր ուղղություններով գործակցություն սկսելու համար: Նշենք, որ Զելենսկու կողմից վերջերս հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որի հետ Ուկրաինան ռազմավարական գործընկերություն է զարգացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:
|

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
