Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»․ Պոմպեո

2022
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 20:50
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»․ Պոմպեո

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության շրջանակներում, և Վաշինգթոնը կոչ է անում դա չանել: Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք տեսել ենք քաղաքացիական անձանց մահվան մասին հաղորդումները, մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է ամրապնդում ապահովել Ադրբեջանին։ Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է նա։