Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովի դեմ

973
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 18:40
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ wargonzo նախագծի հեղինակի դեմ:
Լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Արցախ մուտք գործելու համար, որը Ադրբեջանը համարում է իր գրավյալ տարածքը, գրում է RIA-ն։ Աառանց Բաքվին պաշտոնապես ծանուցելու այս տարածաշրջան այցելած մարդիկ հայտարարվում են «պերսոնա նոն գրատա» և ընդգրկվում «սև ցուցակ»-ում: Ադրբեջանում նրանց քրեական հետապնդում է սպառնում։
Այսպիսով, Պեգովի դեմ քրեական գործ են հարուցել «ահաբեկչության հանրային կոչեր», «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
«Գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության հայց է ուղարկել այն երկրի լիազոր կառույցներին, որի քաղաքացի է նշված անձը: Կատարվում է հետաքննություն»,- նշել են գերատեսչությունում: