Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ալիևը համաձայնել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի առաջ քաշած սկզբունքներին

2158
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 02:15
Ալիևը համաձայնել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի առաջ քաշած սկզբունքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ին «The Connect World» հաղորդման շրջանակում հայտարարել է, թե այն սկզբունքները, որոնք առաջ են քաշել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան, պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն սկսել են հինգշաբթի Ժնևում։ Բանակցությունների մանրամասները, սակայն, չեն հրապարակվել։ Բանակցությունների երկրորդ փուլը, նախապես հայտարարվածի համաձայն, անցկացվելու է հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում։

Այս պահին, ինչպես հայտնել ենք, արդեն 9 ժամ շարունակ Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: