Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

740
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 21:35
Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել։ Կառավարության ղեկավարը երկրի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել է Սադիր Ժապարովին Հանրապետության վարչապետ նշանակելու օգտին:
«Խորհրդարանի որոշմամբ՝ Ժապարովը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար»,- հայտարարել է մամուլի ծառայության աշխատակիցը: Նրա խոսքով՝ պատգամավորներն ընդունել են կառավարության ղեկավարի հրաժարականը:
Ավելի վաղ «Դոստուկ» հյուրանոցում ընդդիմությունը կոչ էր արել խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի քվեարկի կառավարության նոր կազմի օգտին: