Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

ՄԻԵԴ-ը ստացել է ԼՂ-ում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը

664
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 13:45
ՄԻԵԴ-ը ստացել է ԼՂ-ում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցում է ստացել Հայաստանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«Այո՛, մենք Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման պահանջ ենք ստացել։ Կանոնների համաձայն այդ հարցման բովանդակության մասին ես ձեզ ոչինչ հայտնելու իրավունք չունեմ»,-հայտարարել է ՄԻԵԴ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նա նաև չի հստակեցրել, թե երբ է քննվելու այդ պահանջը։ Դատարանի պրակտիկայի համաձայն՝ այն կարող է դիտարկվել մի քան օրվա ընթացում։