Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«Եվս հինգ հոգի արժանացել է Արցախի հերոսի կոչմանը». ԱՀ նախագահ

858
Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 13:45
«Եվս հինգ հոգի արժանացել է Արցախի հերոսի կոչմանը». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսել է ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և պատասխան գործողությունների մասին:

Նա հայտնել է, որ իր հրամանագրով ևս հինգ զինծառայող արժանացել է Արցախի հերոսի կոչմանը: Նրանք են՝

Դավիթ Լյովայի Գրիգորյան
Էդգար Էդվարդի Մարկոսյան
Յուրա Հայկարամի Ալավերդյան
Կարեն Շահենի Շաքարյան
Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու):