Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

924
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 18:55
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։
Վ․ Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կոնտակտը տարբեր ձևաչափերով։