ՌԴ ԱԳՆ-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինյալ գրոհայինների տեղակայման մասին
![]() Մոսկվան անհանգստացած է ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու լուրով, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի են նետվում ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններ Սիրիայից, Լիբիայից, որոնց նպատակն է անմիջական մասնակցություն դրսևորել մարտական գործողություններին: «Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության առավել սրացման, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և նրանց անհապաղ դուրս բերել տարածաշրջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
