Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

896
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 20:05
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել 8 ռուսների, ինչպես նաև՝ ռուսական և ֆինլանդական 7 կազմակերպությունների նկատմամբ:

Պատժամիջոցները ներմուծվում են քիբերհանցագործությունների, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ընտրություններին միջամտելու համար:

Այս ցուցակում են Ռուսաստանում բնակվող Բորիս Գայկովիչը, Ելենա Իվանովան, Նադեժդա Կուչումովան, Վլադիսլավ Զանինը: Ալեքսանդր Կուզինը, Դմիտրի Սիտևը և Եվգենի Խոդոտովը գտնվում են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, իսկ Նիկիտա Կովալեսկին՝ Ֆինլանդիայում: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններն են Ֆինլանդիայում գտնվող Acex OY-ը, GCH Finland OY-ը, Optima Freight OY-ը և Unicum Trade OY-ը: Դրանք բոլորն էլ գտնվում են միևնույն հասցեում: Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել ԿԱՀ-ում գտնվող Lobaye Invest-ը, Սանկտ-Պետերբուրգում գտնվող «М-Финанс» ՍՊԸ-ը և «Океанос»-ԲԲԲ-ը: