Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
![]() ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործարարը դիմել է Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։ Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր՝ ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։ Այսպիսով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։ Ինչպես նաև հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել այդ ինքնակամ կառուցված շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը: |

««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
8903:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
10302:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
91Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
126Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
133Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
120Երեկ, 18:54
