ԱՄՆ-ն միջազգային կարգի գլխավոր սպառնալիքն է. Չինաստան
Չինաստանի ՊՆ մամուլի քարտուղար Ու Ցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդիսանում է միջազգային կարգի գլխավոր սպառնալիքը: «Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հենց ԱՄՆ-ն է տարածքային բախումների ու անկարգությունների հրահրողը, միջազգային կարգը խախտողը և ամբողջ աշխարհում խաղաղությունը սասանողը»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Փենթագոնի՝ Չինաստանի ռազմական արդունաբերության ու նպատակների մասին հաշվետվությունը ԱՄՆ-ի Կոնգրեսին: Նա հիշատակել է, որ վերջին 20 տարում ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում հանգեցրել են գրեթե կես միլիոն մարդու մահվան: Փենթագոնի հաշվետվությունը Ցզյանը համարել է Չինաստանի նպատակների «անիմաստ աղավաղում»: Նշենք, որ վերոնշյալ հաշվետվության հեղինակները նշել են Չինանստանի գերակայությունը ռազական 3 ոլորտներում: Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից թևավոր և բալիստիկ հրթիռների ցամաքային տեղակայման ոլորտում: Չինաստանը տիրապետոմ է ավելի քան 1250 հրթիռի՝ 500-5500 հազար կմ հեռահարության: Այնինչ ԱՄՆ-ի ցամաքային տեղակայման հրթիռներն ունեն 70-300 կմ հեռահարություն, քանի որ «իրենք չէին կարող ստեղծել ավելի հեռահար զենք Միջին և փոքր հեռահարության հրթիռների սահմանափակումների մասին պայմանագրի սահմանափակումների պատճառով»: |
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
11511:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
16509:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
348Երեկ, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
490Երեկ, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
354Երեկ, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
342Երեկ, 16:00