Պեղումներից հետո Ցլիկ Ամրամի բերդը կխախտի դարերի լռությունը
![]() Միջնադարյան հայտնի ամրոցը կարող է դառնալ Տավուշի «զբոսաշրջային միջնաբերդը»: Գիտական խումբը Բերդում է՝ բացելու քաղաքին անուն տված ամրոցի գաղտնիքները: Հնագետներն առաջին անգամ են այստեղ լայնածավալ պեղումներ անելու: Հնագետ Տիգրան Ալեքսանյանը պատմում է, որ ժամանակին այն ամուր բերդ է եղել՝ Ցլիկ Ամրամն այստեղ է որոշել ճակատամարտել Աշոտ Երկաթի դեմ, պարտության մատնել արքայական զորքերին: Հետագայում ամրոցն անցել է Կյուրիկյաններին, Զաքարյաններին, իսկ սելջուկյան արշավանքներից հետո կորցնում է անառիկությունը, լքվում է, դուրս գալիս պատմական թատերաբեմից: Սկզբում կբացեն պարսպից ներս կառուցված շինությունները: Բարձունքից բերդը հսկող ամրոցը կուսումնասիրվի պետական միջոցներով: Հուլիսյան մարտերից հետո Տավուշ գործուղված՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է նախաձեռնել ծրագիրը՝ վստահ՝ գաղտնազերծված հնավայրն ավելի գրավիչ կդարձնի տարածաշրջանը: Պեղումները կարվեն՝ որքան թույլ կտա եղանակը, նաև 2021-ին, և դարերի լռությունից հետո կխոսի Ցլիկ Ամրամի բերդը: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
312Երեկ, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
203Երեկ, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
50528.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
57828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
57427.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23127.09.2026, 02:06
