Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ. ԱՆ
![]() Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը: Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ՝ որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: |

«ՀՀ-ում ձևավորվում է հակամշակույթ՝ արժեզրկվում են խոսքն ու բարեկրթությունը»․ Արմեն Հովասափյան
3716:48
Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողության (տեսանյութ)
5616:30
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
5916:06
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
8215:48
«Չապացույցների հետազոտման փուլում ենք». Տաթևիկ Սողոյան
8015:42
«Ծնողն իր որդուն վստահում է պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով՝ կորցնում նրան»․ Վահագն Սարոյան
11215:00
