Առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն
433
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 22:30
![]() Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկրորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ: Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից տեղի կունենան գավաթի 1-ին խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։ Մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մանրամասները հասանելի են ֆեդերացիայի կայքում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
