«Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլև դիվանագիտական ներուժին». ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց Ադրբեջանի «մտահոգության» վերաբերյալ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ: «Վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, Հայաստանն այդ մակարդակին չի իջնելու: Գուցե բացահայտում անեմ Ադրբեջանի համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ականներին, և, պարզապես, տարակուսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- ասաց ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Կրեմլից պարզաբանում է պահանջել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18