Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բաքուն Կրեմլից պարզաբանում է պահանջել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ

1078
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 16:35
Բաքուն Կրեմլից պարզաբանում է պահանջել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ

«Ադրբեջանը ՌԴ-ից ակնկալում է համոզիչ փաստարկներ և բավարար բացատրություն՝ Հայաստանին զենք տրամադրելու առնչությամբ»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: Այս մասին գրում է Интерфакс-ը: «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որ կողմերից որևէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ՝ նշված գիծը պահելու համար: Ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան»,- ասել է Գուլիևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն արտահայտել է Ադրբեջանի դժգոհությունը: Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ Ալիևը դժգոհել է, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված բախումներից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկել Հայաստան: Շոյգուի հավաստիացումները, ըստ որի՝ ՌԴ-ն շինաշխատանքներ է իրականացնում Գյումրու 102-րդ ռազմակայանում, չէր գոհացրել ադրբեջանական կողմին: Այդ մասին Շոյգուի այցից հետո հայտնել էր Ալիևի օգնականը: