Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 350 անգամ

1046
Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 12:30
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 350 անգամ

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն