Բացահայտվել են Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ փողերի լվացման դեպքեր․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը: Դեպքի առթիվ 2020 թ. օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի նկատմամբ ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը: |
Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
96Երեկ, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
200Երեկ, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
12028.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
13428.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
10828.04.2024, 14:36Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
13927.04.2024, 18:36