Telegram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ծառայությունը
![]() Telegram-ը պաշտոնապես ներկայացրել է տեսազանգեր կատարելու գործիքը, այս մասին հայտնել է ծառայության մամլո քարտուղարությունը: Թարմացումները մեկնարկել են մեսենջերի 7-րդ տարեդարձի օրը: «Այսօր մենք ուրախությամբ ներկայացնում ենք մեր նորարամուծությունը, որի մասին օգտատերերը բազմիցս էին խնդրում՝ արագ ու անվտանգ տեսազանգեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Առայժմ Telegram-ի տեսազանգերից կարող են օգտվել միայն Android հավելված ունեցողները, իսկ iOS-ի տերերի համար այն հասանելի կլինի, «երբ որ դրա հնարավորությունը լինի»: Տեսազանգերը նաև պաշտպանված են վերջնական կոդավորմամբ: Համոզվելու համար, որ տեսազանգն անվտանգ է, պարզապես պետք է համեմատել այն 4 էմոջիները, որոնք տեսնում են իրենց էկրաններին զրուցակիցները: Եթե նշանները համընկնում են, ապա զանգը հուսալիորեն պաշտպանված է: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
